?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Պ-ն Սիմոնեան, այս թեմաների շուրջ ես հրապարակաւ եմ խօսել, ուստի նոյն ձեւով էլ պատասխանում եմ Ձեր, ինծի ուղղուած, անձնական նամակին։


Նախ` ես նկատեցի, որ Դուք ցավով եք նշում, որ մեր խումբը Իսրայելում գտնվելու ընթացքում չի այցելել Հայ Առաքելական եկեղեցիներ: Եթե իրականում դա այդպես լիներ, ես պատրաստ կլինեի ներողություն խնդրել Ձեզանից նման պահվածքով Ձեզ վրդովեցնելու համար: Սակայն կարծում եմ` թյուրըմբռնման պատճառն այն է, որ միգուցե Ձեզ ճիշտ չեն տեղեկացրել այդ մասին: Իսրայելում մենք այցելել ենք երկու Առաքելական եկեղեցի, մեկը` Երուսաղեմում, մյուսը` Բեթղեհեմում, որտեղ մեր խմբին ընդունեցին Առաքելական եկեղեցու քահանաները եւ շատ բարեհամբույր ճանապարհեցին: 

Ես լրագրող չեմ, որ տեղեկութիւն հաւաքեմ ապա խօսեմ.  Եթէ Դուք Ձեր խմբի հետ  այցելած լինէիք Երուսաղէմի Սուրբ Յակոբ Մայր Եկեղեցին ինչպէս նաեւ Սուրբ Հրեշտակապետաց Վանքը, որի տեսուչն եմ ես, մենք անկասկած հանդիպած կը լինէինք, սակայն Դուք որպէս «տեսարժան վայր» նոյնիսկ չէք այցելած... 



...մենք առավել ձգտում ենք սիրո եւ հարգանքի մթնոլորտում միմյանց հետ հաղորդակցություն ունենալուն:

Եթէ Դուք ձգտում էք ինչպէս Դուք էք ասում. «սիրոյ եւ յարգանքի մթնոլորտում» հաղորդակցութիւն ունենալ Հայ Առաքելական Եկեղեցւոյ սպասաւորների հետ, ապա նուազագոյնը կ՚ողջունէիք ինձ Ձեր հաւատացեալ ուխտաւորների հետ 2010 ի Սեպտեմբերին Թէլ Աւիւի օդակայանում, մանաւանդ, որ ես ճամբորդում եմ Հայ Առաքելական Եկեղեցւոյ հոգեւորականի սքեմով։ Կարող էիք նաեւ առիթը չփախցնել օդանաւում։


Եվ նույնիսկ բոլոր այն դեպքերում, երբ մեզ մոտ են եկել դառնությամբ լցված մարդիկ, ովքեր քահանաների դեմ են խոսել, մենք հանգստացրել ենք նրանց, մարել ենք այդ կրակը եւ սերմանել ենք սեր:

Այո Դուք մի ցուցէ հանգստացրել էք «դառնութեամբ լցուած» մարդկանց, սակայն իրենց չէք վերադարձրել իսկական արմատներին՝ ՀԱՅ ԵԿԵՂԵՑՒՈՅ ԳԻՐԿԸ։ Սա շատ է նման «դառնութեամբ լցուած» տնից փախած երեխային, որին գտել են, հանգստացրել բայց ծնողներին չեն վերադարձրել։

Ուրախ եմ, որ վերջապէս Դուք հասկացաք, որ Ձեր վարդապետութիւնը ճշմարտութիւնից հեռացած է, որովհետեւ իմ լուսաբանութիւնները Ձեր դաւանութեան մասին Դուք ընդունեցիք որպէս հեղինակային իրաւունքների խախտում։

Շնորհաւոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ,

Ղեւոնդ Վարդապետ Յովհաննիսեան

Երուսաղէմ, 30/12/2011

Видео: Армяне не губите свои души — заключение
http://video.yandex.ru/users/ghevond-vrd/view/13/?ncrnd=2822


Հարգելի Ղեւոնդ վարդապետ
Ձեզ է գրում «Կյանքի Խոսք» եկեղեցու հովիվ Արթուր Սիմոնյանը: Հետեւելով մամուլի հրապարակումներին` անհրաժեշտ համարեցի մի քանի հարցերի շուրջ պարզաբանում տալ Ձեզ:
Նախ` ես նկատեցի, որ Դուք ցավով եք նշում, որ մեր խումբը Իսրայելում գտնվելու ընթացքում չի այցելել Հայ Առաքելական եկեղեցիներ: Եթե իրականում դա այդպես լիներ, ես պատրաստ կլինեի ներողություն խնդրել Ձեզանից նման պահվածքով Ձեզ վրդովեցնելու համար: Սակայն կարծում եմ` թյուրըմբռնման պատճառն այն է, որ միգուցե Ձեզ ճիշտ չեն տեղեկացրել այդ մասին: Իսրայելում մենք այցելել ենք երկու Առաքելական եկեղեցի, մեկը` Երուսաղեմում, մյուսը` Բեթղեհեմում, որտեղ մեր խմբին ընդունեցին Առաքելական եկեղեցու քահանաները եւ շատ բարեհամբույր ճանապարհեցին: Մեզ համար շատ ոգեւորիչ էր Ավետյաց երկրում տեսնել հայկական եկեղեցիներ, ականատես լինել հայերի ներկայությանն այնտեղ, ինչպես նաեւ հաճելի էր հանդիպել Առաքելական եկեղեցու սպասավորներին:
Ինչպես եւ Դուք նկատել էիք, այո´, մենք եղել էինք նաեւ Լացի պատի մոտ, բայց վստահ եմ, որ Սուրբ երկիր այցելող բոլոր մարդկանց համար դա տեսարժան վայր է, ուստի այն ընդգրկված էր նաեւ մեր զբոսաշրջային ծրագրի մեջ:
Հայր Սուրբ, ես ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, որ մենք ո´չ Ձեզ, ո´չ էլ Հայ Առաքելական եկեղեցու մյուս սպասավորներին բնավ թշնամի կամ հակառակորդ չենք: Ընդհակառակը, որպես Քրիստոսում եղբայրներ` մենք առավել ձգտում ենք սիրո եւ հարգանքի մթնոլորտում միմյանց հետ հաղորդակցություն ունենալուն: Ինչ էլ գրեն մամուլում մեր մասին կամ ինչ էլ ասեն, միեւնույն է, սերը եւ միաբանությունն է մեր սրտի անկեղծ մղումը, եւ ամենակարեւոր հարցերում ու ամենադժվար իրավիճակներում մենք մեր համեստ չափով նպաստելու ենք Հայ Առաքելական եկեղեցու`մեր երկրում քրիստոնեական արժեքների պահպանության գործին:
Մենք ունենք սկզբունք` երբեք չխոսել եւ չարտահայտվել Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների դեմ: Ընդհակառակը, մենք նշում ենք, որ Հայ Առաքելական եկեղեցին Աստծո եկեղեցի է, նաեւ պատմական եկեղեցի է, եւ մենք հարգանքով եւ պատվով պետք է վերաբերվենք նրա հանդեպ: Եվ նույնիսկ բոլոր այն դեպքերում, երբ մեզ մոտ են եկել դառնությամբ լցված մարդիկ, ովքեր քահանաների դեմ են խոսել, մենք հանգստացրել ենք նրանց, մարել ենք այդ կրակը եւ սերմանել ենք սեր:
Միգուցե մամուլում, ինտերնետում կամ շուրթից-շուրթ մեր մասին սխալ եւ աղավաղված տեղեկություններ են տարածվում, բայց մենք կցանկանայինք, որ Դուք այդ ամենի մասին իմանայիք մեզանից: Եթե կան կամ ապագայում կլինեն չպարզաբանված հարցեր, մենք պատրաստ ենք բոլոր այդ հարցերի վերաբերյալ տալ մեր պարզաբանումը: Իսկ եթե ակամայից մենք ինչ-որ սխալ ենք թույլ տվել Ձեր հանդեպ, խնդրում եմ` ներեք մեզ:
Առիթից օգտվելով` ցանկանում եմ շնորհավորել Ձեզ Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ եւ մաղթել Աստծո լիառատ օրհնությունները: Թող Աստծո պահպանությունը Ձեզ հետ լինի:
Սիրով եւ հարգանքով` Արթուր Սիմոնյան


Comments

( 46 комментариев — Оставить комментарий )
Страница 1 из 2
<<[1] [2] >>
noni_no
30 дек, 2011 06:59 (UTC)
տերը ինձ ասեց մտի չաթ
Աստուած օգնական, Հա՛յր Սուրբ:

Ձեզ "Ղեւոնդ վարդապետով" դիմելն արդեն ցույց է տալիս համապատասխան վերաբերմունքը:)))

Շատ հուզվեցի, մանավանդ, որ էլի Ձեզ օրհնեցին Հիսուս Քրիստոսի անունից:

Հաստատ, սուրբհոգու ներշնչանքով գրված նամակ էր...

գուլամ գոր
fr_ghevond
30 дек, 2011 07:06 (UTC)
Աստուած օգնական, Հա՛յր Սուրբ
Աստուած պահապան...
pingback_bot
30 дек, 2011 07:04 (UTC)
"տերը ինձ ասեց մտի չաթ
User noni_no referenced to your post from "տերը ինձ ասեց մտի չաթ saying: [...] ու նամակ գրի Երուսաղմի վարդապետին գործարար համբավի մասին [...]
haladjian
30 дек, 2011 07:25 (UTC)
Где мой платочек, я щас разревусь..... с "чистымихристианскобратскими" слезами.
arman666
30 дек, 2011 14:30 (UTC)
Платочек обязательно сохрани-будет важным экспонатом в музее запрещенных в 2012 году тоталитарных сект:)
(Анонимно)
30 дек, 2011 08:53 (UTC)
Inchpes ankjal hreshtakn Astso het hankarc cankana erkxosel, megha megha, ajnpes el axandi paragluxnery Majr Ekeghecvo het.... isk inqnakochi koghmic arvac orhnanqnery handgnutyun em hamarum. Chi karogh, yst is, mardn ajsqan "korrekt" namak grel, aranc erkeresaniutyan.....

Hajatar grelu hnaravorutyun ajs pahin chunei, nereceq...

Astvats ognakan, Hayr Surb.

mari
arman666
30 дек, 2011 10:39 (UTC)
Ունիտազի վրա նստած սրանց «աղոթքը» վերջն էր...
...Իսկ կեղծավոր հավաստիացումները թշնամության բացակայության, եղբայրական սիրո և այլնի մասին կարծես թե քոփի-փեյսթ արված լինեն տարբեր ֆորումներում ԿԽ-ականների թողած գրառումներից:
Շատ շնորհակալ եմ տեսանյութի համար, բոլոր շեշտադրումները ճշգրիտ են, և վստահաբար այս տեսանյութը շատերին հետ կպահի ԿԽ-ի ճիրաններն ընկնելուց:
(Анонимно)
30 дек, 2011 12:12 (UTC)
Susanna Margaryan
Միշտ էլ սիրել են մի առիթ գտնել, քսմսվել, առերես չտեսնելու տալ, հետո էլ աղաղակել, թե առաքելականն անհանդուրժողական է, մեզ չի սիրում...տեսեք, տեսեք... Այո, վարդապետը ճիշտ է նկատում եկեղեցուց նեղացած կամ թերեւս անտեղյակ մարդկանց` երախաներին նրանք անվերադարձ «տանելու» մեջ հմուտ են: Նման վարքագիծ ունեցողներին մարդիկ մի անուն են տալիս`ԳՈՂ: Դե իսկ գողի ու էն մեկելի մասին անացվածքը ո՞վ չգիտի:
pingback_bot
30 дек, 2011 14:04 (UTC)
Անակնկալ նամակ Արթուր Սիմինեանից, որը պատրաստւում է իր
User arman666 referenced to your post from Անակնկալ նամակ Արթուր Սիմինեանից, որը պատրաստւում է իր գործարար համբաւը պաշտպանելու դատարանում... saying: [...] в Անակնկալ նամակ Արթուր Սիմինեանից, որը պատրաստւում է իր գործարար համբաւը պաշտպանելու դատարանում... [...]
gahovhannisyan
30 дек, 2011 15:54 (UTC)
Աստուած օգնական, Հա՜յր Սուրբ:
fr_ghevond
31 дек, 2011 16:19 (UTC)
Աստուած պահապան...
Արմեն Սարգսյան
30 дек, 2011 16:53 (UTC)
Զգույշ եղեք կեղծավորներից
Աստված օգնական Հայր Սուրբ

Բացարձակապես չեմ հավատում նրա ասած խոսքերից և ոչ մեկին: Շատ ճիշտ հիշատակվեց, որ պետք ա ԿԽ-ականների փոստերը դնենք տեսնեն ինչէր են գրում մեր հասցեին ու մեր քահանաների հասցեին:

Դա ես չէ որ պետք է ասեմ, դա ինքներդ գիտեք, որ սա հերթական շողոքորթությունն է, քծնանքը ու ստորությունը:

ՀԱՄԵԼ ՍՐԱՆՈՎ ՈՉ ԹԵ ԹՈԶ Ա ՓՉՈՒՄ ՄԵՐ, ԱՅԼ ԻՐԱ «ՀԱՎԱՏԱՑՅԱԼՆԵՐԻ» ԱՉՔԵՐԻՆ, յանի տեսեք ես ինչքան հարգանքով եմ, դուք էլ սենց եղեք, իսկ մանկլավիկներին ասում ա քարոզեեեեեեեք
fr_ghevond
31 дек, 2011 16:19 (UTC)
Re: Զգույշ եղեք կեղծավորներից
Աստուած պահապան...
(Анонимно)
30 дек, 2011 23:43 (UTC)
Аствац Огнакан Найр Сурб!
Прочитал письмо и кроме лицемерия ничего там не обнаружил)) Ведь я несколько раз смотрел его "проповеди" по ТБН и он там пускай и не впрямой форме но все таки делал наезды на ААЦ.

Смотрю он решил поменять тактику)
fr_ghevond
31 дек, 2011 16:19 (UTC)
Re: Аствац Огнакан Найр Сурб!
Աստուած պահապան...
(Анонимно)
31 дек, 2011 09:13 (UTC)
..... satanaji hertakan hnarqnern en ... noranor anhavatneri molorecnelu ew axandaworakanneri banak@ bazmapatkelu npatakow ...
(Анонимно)
3 янв, 2012 11:41 (UTC)
NEREQ VOR NERVEQ EV ETE KARCUM EQ KORAC VOCHARNER EN AXOTECEQ VOR HOVIV TERE HISUS QRISTOSE GTNI EV HET BERI VOROVHETEV 99 VOCHXARIN KTOXNI 1 IN GTNELU HAMAR !!! ASTVAC ORHNI DZEZ BOLORIT PARAKTUM MTCNOXNER JAN
fr_ghevond
12 янв, 2012 00:57 (UTC)
Mer aghotqner@ dzez kongnen, vor molorutyunic darnaq ete @nduneq dzer molorutyun@...
(Анонимно)
11 янв, 2012 19:11 (UTC)
Mi ban kasem bolor axandavornerin mi or enqan eq zxjalu es ameni hamar vor shaaaaat ushe linelu. Stpveq qani ush che !!!!!!!!!
(Анонимно)
11 янв, 2012 20:57 (UTC)
Շնորհակալ եմ
pingback_bot
11 янв, 2012 21:18 (UTC)
Է՜... օֆ-օֆ... «Քրիստոնեայ տղէք»
User gahovhannisyan referenced to your post from Է՜... օֆ-օֆ... «Քրիստոնեայ տղէք» saying: [...] մ են հոդաբաշխ խոսքի, որը նրանց մոտ նման է հենց էդ աբալալաբալալա-ներին: (Այստեղ դրված հոլովակում [...]
Страница 1 из 2
<<[1] [2] >>
( 46 комментариев — Оставить комментарий )

Latest Month

Август 2018
Вс Пн Вт Ср Чт Пт Сб
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 

Метки

Разработано LiveJournal.com